Իրավաբան նախարարը զբաղված է միայն պետպատվերի գումարները յուրային բուժհաստատաություններում բաշխելով.Կարեն Ավագյան

 

 ՀՀԿ  ԳՄ  անդամ  Կարեն Ավագյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Օրեցօր խորացող անտարբերություն հանրային առողջության նկատմամբ։
Պատկան մարմինների արմատացած անգործություն բնակչության առողջապահական խնդիրների լուծման գործում։
Հետազոտողները ասում են, որ օմիկրոնի աճի ժամանակ COVID-19-ի ծանր դեպքերն ավելի քիչ են՝ պայմանավորված նաև պատվաստվածների թվաքանակով, ինչպես նաև նախորդ վարակներից իմունիտետ ստացված մարդկանց բարձր թվով:
Սակայն արագ տարածվող օմիկրոնի պայմաններում չվերահսկվող սահմանափակումներ, հարսանիքներ, հանրային տրանսպորտ, դպրոցներ և այլն։ Այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ քայքայվող հանրային առողջությունը, անիմաստ վատնված պետական ռեսուրսները և տաս հազարին մոտեցող մարդկային կորուստները։
Հ.Գ. Իսկ իրավաբան նախարարը զբաղված է միայն պետպատվերի գումարները յուրային բուժհաստատաություններում բաշխելով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով