Հրդեհ խանութի պահեստային հատվածում. տուժածներ չկան

 

Հունվարի 14-ին, ժամը 08:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 21 հասցեում գտնվող տնտեսական խանութի պահեստային հատվածից ծուխ է նկատվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ խանութի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։32-ին, մարվել՝ 10։05-ին։ Խանութի պահեստային հատվածում (20 քմ) այրվել են տնտեսական իրեր․ տուժածներ չկան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով