Հրդեհ Բագրատաշեն բնակավայրում

 

Հունվարի 27-ին, ժամը 19:45-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրում այրվում է առանձնատան տանիք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատաշեն բնակավայրի 4-րդ փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:06-ին, մարվել՝ 21:16-ին: Այրվել է շենքի տանիքի (մոտ 150 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատված, ջերմահարվել են կենցաղային իրեր և ննջասենյակի առաստաղը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով