ՀՀ զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով

 

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Բանակի կազմավորման տարեդարձին ընդառաջ, շնորհավորելով անձնակազմին, զորամասի հրամանատարությունը վստահություն է հայտնել, որ օդային սահմանների պաշտպանները պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները և անսասան պահել երկրի օդային դարպասները։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին են ներկայացվել ուղղաթիռների մարտավարական-տեխնիական բնութագրերն ու առանձնահատկությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով