ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա

Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին:
Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են 400-ից ավել Երևանի և մարզերի շախմատիստներ, ապա շրջանային մրցաշարի դահլիճում, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով