Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով.ՀՀ ոստիկանություն

 

Հունվարի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Երևանի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 21-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի նոյեմբերի 19-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:
21-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով