«Hello Kitty». 240 իենից՝ տարեկան մեկ միլիարդ դոլար շահույթ․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Hello Kitty»-ն, ինչպես ցանկացած կերպար, ունի իր ստեղծողը, ինչպես նաև պատմությունը, որը սկսվել է հեռավոր 1960 թվականին: Այդ ժամանակ Ճապոնիայում հայտնվել է «Sanrio» ընկերությունը: Ընկերության հիմնադիր Սինտարո Ցուձին որոշել էր երկար ու դժվար պատերազմից հետո գոնե փոքր-ինչ գոհացնել մարդկանց: «Փոքրիկ նվեր` մեծ ժպիտ», դա է եղել նոր ստեղծված ընկերության նշանաբանը: Եվ Ցուձին կարողացել է իրականացնել իր ծրագիրը:

Գրեթե ոչ ոք չէր հեռանում նրա խանութից՝ առանց ինչ-որ հուշանվերի: Դրանք էժան խաղալիքներ, ծրարներ և այլ հաճելի մանրուքներ էին: Ժամանակի ընթացքում ընկերությունը ընդլայնվում է, բայց ինչ-որ բան, կարծես թե, պակասում էր: Ցուձին որոշում է ներկայանալ այնպիսի կերպարով, որը կարող էր սիրված լինել բոլորի կողմից: Նա ստուգում է ամեն ինչ՝ ըստ հաճախորդների արձագանքների: Եվ աշխատանքը արդյունք է տալիս: Ստեղծված փոքրիկ սպիտակ կատվի տեսքը գերազանցում է բոլոր սպասումները: Սկսում են մտածել, թե ինչ անուն տան նորածին արարածին:

Պետք էր ընտրել «Hello Kitty» և «Kitty White» անունների միջև, վերջինը «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի կատուներից մեկի անունն է, սակայն այն մերժվում է Ցուձիի կողմից: Արդյունքում, 1974 թվականին ծնվում է «Hello Kitty» պատկերը, իսկ երկու տարի անց այն գրանցվում է որպես ապրանքային նշան: «Hello Kitty -ի պահանջարկն սկսում է կտրուկ աճել: Առաջին իրը, որով գնորդների շրջանում հայտնի է դարձել այն, եղել է հասարակ դրամապանակը, որի վրա պատկերված էր կատվիկը: Դրանից առաջ թողարկված բացիկները և նմանատիպ զանազան մանր իրերը նման պահանջարկ չեն ունեցել: Այս կերպարը ոչ ստանդարտ տեսք է ունեցել՝ կատվի փոքրիկ մարմնի վրա մեծ գլուխ, ցցված ականջներ, կոճակ- քիթ և կետիկ աչքեր, անգամ բերան չի եղել: Այդ կատվիկը տարածված է մասնավորաբար նաև այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուրը կարող է նկարել այն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Hello Kitty»-ն տարբեր իրերի վրա հայտնվել է տարբեր հանդերձանքներով, իսկ նրա թաթերի մեջ կարելի է տեսնել տարբեր առարկաներ: Որոշ ժամանակ ամեն ինչ շատ լավ է ընթացել, մինչև որ նկատվել է կատվիկի պատկերով իրերի վաճառքի աճի անկում: Ընկերությունը հասկացել է, որ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել: Եվ «Hello Kitty»-ի պատմության մեջ սկսվել են նշանակալի փոփոխություններ: Այն ստեղծողները որոշել են իրենց ապրանքային նշանը ներկայացնել արդեն մեծահասակ սպառողների համար: Որոշումը իմաստուն է եղել, քանի որ մեծանալով՝ աղջնակները դառնում են աղջիկներ, ապա չափահաս կին, և նրանց ամբողջ կյանքի ուղու ընթացքում կատվիկը պետք է ներկա լինի: 1987 թվականից սկսվել է «Hello Kitty»-ի «հասունացումը»: Եթե առաջ կատվիկին կարելի էր տեսնել սնունդի, հագուստի և գրենական պիտույքների վրա, ապա ներկայումս ավելի ու ավելի հաճախ կարելի է տեսնել «կատվիկի» ոճով զարդարված մեքենաներ, համակարգիչներ և այլ իրեր:

Ի վերջո, այն ներթափանցել է ճապոնական կյանքի բոլոր ոլորտներ: Փափկամազ կատվի պատկերով իրերը ներկայումս էլ շատ են տարածված: Ճապոնիայից դուրս «Hello Kitty»-ի պատմությունը կարող էր այլ լինել, եթե հոլիվուդյան աստղերը չմասնակցեին այդ ապրանքանիշի գովազդին: Հայտնի մարդիկ ամենուր իրենց հետ ունենում են այդ պատկերը: Դրանց թվում են այնպիսի աստղեր, ինչպես Ռոս Մեթյուզը, Հիլթոն քույրերը, Կարմեն Էլեկտրան, Սթիվեն Թայլերը, Մրայա Քերրին, Ռիկի Մարտինը, Քրիստինա Ագիլերան, Մենդի Մուրը և այլն: «Hello Kitty»-ն 1983 թվականից ի վեր հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջազգային դեսպան և երեխաների օգնական: Բայց սկիզբը, ինչպես ասացինք, եղել է հասարակ դրամապանակը, որի արժեքը եղել է 240 իեն: Ներկայումս «Hello Kitty»-ն զարդարանք է ավելի քան 22 հազար տարբեր նշանակության ապրանքների համար և «Sanrio» ընկերությանը տարեկան տալիս է մոտ մեկ միլիարդ դոլար շահույթ:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

1 × 3 =