Հայտնի «սելֆիի» քննիչը՝ Կամո Սահակյանը, հայտնի հարցաքննությունից ուղիղ 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել.Ռուբեն Մելիքյան

 

  Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը  իր  ֆեյսբուքյան  էջում  գրել է

Մենք դեռ համբերատար սպասում ենք Արմինե Ադիբեկյանի կողմից նիկոլ փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու քրգործով դեռևս տուժող չճանաչված նիկոլ փաշինյանին տուժող ճանաչելու մասին մեր միջնորդության պատասխանին (այս բարդ նախադասությունը պետք է կարդալ 2 անգամ ու շատ դանդաղ)։ Քննիչը պետք է որոշի՝ տուժող ճանաչե՞լ նշված անձին, թե՞ չճանաչել։ Տուժող ճանաչելու դեպքում քննիչը բնականաբար պետք է հարցաքննի այդ անձին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճիշտ որոշում կայացնելու համար միգուցե կարևոր նշանակություն ունենա այն փաստը, որ հայտնի «սելֆիի» քննիչը՝ Կամո Սահակյանը, հայտնի հարցաքննությունից ուղիղ 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում։

Հարգելի՛ քննիչ, ակնկալում ենք Ձեր արդարացի՛ և իհարկե անկողմնակա՛լ որոշումը։

Շնորհակալություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով