ՀայՓոստի ֆեյսբուքյան էջը քիչ առաջ ենթարկվել էր հարձակման

 

ՀայՓոստի ֆեյսբուքյան էջը քիչ առաջ ենթարկվել էր հարձակման, սակայն այս պահին խնդիրը վերացված է ։ Այս մասին հայտնում է ՀայՓոստ ընկերությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի հաճախորդներ,
Մեր ֆեյսբուքյան էջը քիչ առաջ ենթարկվել էր հարձակման, սակայն այս պահին կառավարումը վերականգնված է:

Վերականգնված չէ միայն անվանումը, ինչի համար դիմել ենք ֆեյսբուքի աջակցության կենտրոն, անվանափոխության հայտը մինչև հունվարի 14-ը կգտնվի դիտարկման փուլում:

ՀայՓոստը դիմել է համապատասխան մարմիններին հարձակման աղբյուրը բացահայտելու համար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով