ՀԱՊԿ-ն այդքան էլ մեռած կառույց չէ, մեռածը Հայաստանի իշխանություններն են..Բաբկեն Հարությունյան

 

 «Հայրենիք» կուսակցության անդամ. «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ   Բաբկեն  Հարությունյանը  գրել  է.

ՀԱՊԿ-ն մեռած կազմակերպություն է, թե՞` ոչ։ Հարցը ղազախստանյան իրադարձությունների ֆոնին, արցախյան վերջին պատերազմի մասով այս օրերին շատ է հնչում հայ հասարակության մոտ։ Պատասխանը գտնելու համար նախևառաջ պետք է դիտարկել Հայաստանի և Ղազախստանի իշխանությունների վարքագիծը, երբ կար և կա ՀԱՊԿ ռազմական միջամտության կարիքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

1. Հայաստանյան իրադարձություններ. Արցախյան պատերազմին և ներկայում, երբ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ որոշ տարածքներ Սյունիքում, չկա ՀԱՊԿ ռազմական միջամտությունը, իսկ չկա, քանի որ Հայաստանի ոչնչություն իշխանությունները, ունենալով բոլոր իրավական հիմքերը, չեն ուզում կամ չեն համարձակվում դիմել կազմակերպությանը, որպեսզի վերականգնվի երկրի տարածքային ամբողջականությունը։ Ի դեպ` բազմաթիվ փաստեր ունենալով ձեռք տակ, թե ինչպես է թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմում ներգրավել միջազգային վարձկան-ահաբեկիչներին։
2. Ղազախստանյան իրադարձություններ. Ակնհայտ ներքաղաքական,ինչպես նաև դեռ որպես վարկած քննարկվող ահաբեկիչների մասնակցությամբ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին ՀԱՊԿ արձագանքը գերարագ էր։ Հետևաբար ղազախական իշխանությունները կարողացան ապահովել ՀԱՊԿ միջամտությունը, այդ թվում և հայկական զորախմբի մասնակցությամբ։
Հիմա կարող եք գնալ ու մտածել, թե ինչու ենք հայտնվել ողորմելի իրավիճակում, ինչու չենք կարողանալու դուրս գալ այդ վիճակից և որ դեպքում միայն կկարողանանք մեջքներս ուղղել։
Վերջում որպես արձանագրում` 《հեղափոխական》Նիկոլը վաղուց դարձել է ոչնչություն, դրա համար էլ նրան առանց հարցնելու օգտագործում են մեկ այլ երկրում հեղափոխությունը ճնշելու մեջ, ՀԱՊԿ-ն այդքան էլ մեռած կառույց չէ, մեռածը Հայաստանի իշխանություններն են, որ գնացել են օգնեն` պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանին շնորհավորող ղազախստանյան իշխանություններին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով