ՀԱՊԿ-ի հետ կապված Հայ հասարական-քաղաքական շրջանակներում առկա են բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնք պահանջում են հնարավորինս արագ հստակեցում.Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր   Արթուր  Ղազինյանը  գրում է

Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու Նիկոլ Փաշինյանի որոշումն իմ կողմից սխալ համարելը պայմանավորված է Ղազախտանի իշխանության կողմից Հայաստանի և Արցախի դեմ տարիներ շարունակ իրակացվող քաղաքականուփյամբ:
Հատկապես Արցախի դեմ Ադրբեջանական վերջին արյունալի ագրեսիայի ընթացքում Ղազախստանի որդեգրած դիրքորոշումը ոչ մի պարագայում չէր տեղավորվում ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում գործընկերային տրամաբանության մեջ:
Նույնիսկ այս երկրի վարքագիծը կարելի էր բնորոշել ոչ բարեկամական ու խիստ մտահոգիչ, ինչը զգալի վնաս է հացրել ՀԱՊԿ- և ԵԱՏՄ-ի միջազգային վարկանիշին ու հեղինակությանը:
Սա Հայի և Հայկական պետականության արժանապատվության հարց էր, պետք է ցույց տալ մեզ ոչ բարեկած պետություններին իրենց իրական տեղը ու ՈՉ ՄԻ գերակա շահ չպետք է ստիպեր Հայաստանին անցնել սեփական արժանապատվության վրայով:
Հ.Գ. ՀԱՊԿ-ի հետ կապված Հայ հասարական-քաղաքական շրջանակներում առկա են բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնք պահանջում են հնարավորինս արագ հստակեցում:
Հ.Հ.Գ. Մեր տղերքին մաղթում եմ անփորձանք, Հային բնորոշ պատվով ու արժանապատվությամբ ծառայություն և շուտափույթ վերադարձ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով