ՀԱՊԿ-ի Բրյուս Լին ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ՀԱՄԱՐՈւՄ Հայաստանի հարցով ՀԱՊԿ-ին դիմելը. Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան իմ հիշեցման (հղումը մեկնաբանությունում), որ ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցադրում էր հնչեցնում, թե, ի վերջո, ի՞նչ պարտավորություն ունի Հայաստանը Ղազախստանի առաջ, եւ հակառակը, ինչո՞ւ է Հայաստանը հայ զինծառայող ուղարկում Ղազախստան, իսկ սեփական երկիր ներխուժած ադրբեջանիցների հարցով նույն կառույցին աջակցության 4-րդ հոդվածով չի դիմում, Նիկոլ Փաշինյանը նախ
-համեստորեն համաձայնեց, որ ՀԱՊԿ-ի Բրյուս Լին ինքն է, (եւ սա այն դեպքում, երբ Լուկանշենկոն օրերս հայտարարել էր, թե Ղազախստանում ՀԱՊԿ-ի աջակցության ամբողջ օպերացիան ինքն ու Պուտինն են գծել),
-հպարտացավ, որ պատմության մեջ առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են (հիշեցնեմ․ մի երկրի համար, որի ղեկավարը նոյեմբերի 9-ին շնորհավորել էր Ալիեւին այսպես կոչված Հաղթանակի օրվա ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու կապակցությամբ)
-բայց այ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանիցներին դուրս շպրտելու համար ՀԱՊԿ-ին դիմելը ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ!
Այսպես, փաստորեն, մենք ունենք ՀԱՊԿ աշխատող մեխանիզմներ, մենք ունենք ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներ, որոնք հենց հայկական տարածքներից կրակում ու սպանում են հայ զինծառայողներին, բայց Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին դիմելը ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ՀԱՄԱՐՈւՄ։
Փաստորեն, դուք նպատակահարմա՞ր եք համարում հայ զինծառայողի զոհվելը, բայց նպատակահարմար չե՞ք համարում աշխատող կառույցին դիմելը, Ղազախստանի ներքաղաքական կյանքը հայ զինծառայողի կյանքից թա՞նկ է։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով