Գտա միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները, որտեղ մեր Քերոբ-Պերելմանը …. մեղմ ասած, չի փայլում. Արմինե Ադիբեկյան

 

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գտա միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները, որտեղ մեր Քերոբ-Պերելմանը …. մեղմ ասած, չի փայլում.

Նա Հայաստանի 175 մասնակիցներից ընդհանուր հաշվարկում (իր արդյունավետությամբ) զբաղեցնում է 163-րդ տեղը։

Լուծված խնդիրների քանակով՝ 171-րդ տեղ՝ 3 լուծված խնդիր (համեմատության համար առաջին տեղը զբաղեցրել է Վահե Փոլադյանը՝ 34 խնդիր)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աստիճան:

բացարձակ մեծությամբ՝ 339 (համեմատության համար առաջին տեղն է զբաղեցրել Ներսես Սրապիոնյանը՝ 511)

տոկոսով՝ 17,96% (համեմատության համար առաջին տեղը զբաղեցնում է Արթուր Բարխուդարյանը՝ 93,45%).

Կարո՞ղ ենք այս մարդկանց հրավիրել զբաղեցնելու վարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները:

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը օլիպմիադայում փայլուն արդյունքներ է ունեցել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով