Գնում է Թուրքիա՝ սուլթանի ձեռքը համբուրելու .Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան իր  էջում  անդրադարձել  է  Փաշինյանի  Թուրքիա  այցին.

««Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, որոնք վերջին շրջանում ավելի ճշգրիտ և ստուգված տեղեկություններ են հաղորդում, թե ինչ քայլեր է ձեռնարկում Նիկոլ Անհողն Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար,քանի որ նիկոլական ԺԵԽնյուզը զբաղված է հանրությանը «անասնակեր» մատակարարելով, պարզվում է, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը խոստացել է թուրքերին այցելել Թուրքիա…
Այտեղից կարելի է ենթադրել, որ Թուրքիայի բռնապետի 4 նախապայման-շանտաժները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ Նիկոլ Անհողը կատարել է և հիմա թուրքերը պատրաստ են կապիտուլյանտին ընդունել իրենց մոտ…
Հիշեցնեմ, որ հե՛նց թուրքերն են մինչև հիմա տեղեկություններ հաղորդում, որ Երևանից դրական ազդակներ են ստանում, հե՛նց թուրքերն են բացահայտել, որ Նիկոլ Անհողը խնդրել է Վրաստանի վարչապետին, որ վերջինս բարեխոսի Էրդողանի մոտ, որ իրեն ընդունի, սակայն Անկարան հրաժարվել էր և նախապայմաններ էր առաջ քաշել, որոնք, ենթադրվում է, կապիտուլյանտ Նիկոլը կատարել է, որ թուրքերը հիմա համաձայնել են ընդունել նրան…»,-գրել է Համբարյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով