Ղազախստանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց ՀԱՊԿ ուժերի պահանջվածությունն ու արդյունավետությունը. Լավրով

 

Ղազախստանում ստեղծված իրավիճակը լիովին ցույց տվեց ՀԱՊԿ ուժերի արդիականությունն ու արդյունավետությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարծում եմ, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակը, որով պայմանավորված Ղազախստանի նախագահը, ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան, դիմեց իր դաշնակիցներին, ցույց տվեց, որ վերջին տարիներին ՀԱՊԿ-ի գործադրած ջանքերը խաղաղապահ կարողություններ ձևավորելու համար շատ արդյունավետ էին ու պահանջված: Գիտեք, ինչպես ասում են, ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, բայց փառք Աստծո, գործը պատերազմի չհասավ»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ, իր կարծիքով, խաղաղապահ ուժերի ներուժն իր կենսունակությունն ապացուցեց ողջ աշխարհին։

ՀԱՊԿ hավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ hավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում էր կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստորաբաժանումներն ավարտել են իրենց առաքելությունը Ղազախստանում: Հունվարի 14-ին Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի խաղաղապահների ստորաբաժանումները հեռացել են Ալմաթիից եւ մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով