Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9 ին.Գեղամ Նազարյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրում  է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

․ «Բազմաթիվ հարցադրումների հանդիպեցի, թե որն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում։

Հստակ և պարզ նշում եմ՝ «Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր՝ շատ հասկանալի պատճառով. Ղազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9 ին։

Կարծում եմ՝ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է և հստակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետևանքները չենք հաղթահարել, անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով