Ղազախական Ալմաթիի կենտրոնական հրապարակում հարաբերականորեն տեւական անդորրից հետո սկսվել է ինտենսիվ հրաձգություն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Անկարգությունների մասնակիցներ չեն նկատվել։ Ամենայն հավանականությամբ հրաձգությունն ընթացքում է հարեւանությամբ գտնվող հեռուստատեսություններից մեկի շենքում բարիկադավորված զինյալների եւ ուժայինների միջեւ։ ՆԳ նախարարությունը տեղեկացրել է, որ իրավապահ մարմինները վերահսկում են հասարակական կարգն ու իրականացնում փողոցների՝ զինյալներից «մաքրման» գործողություն։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news