Այրվել են երկու ավտոմեքենա

 

Հունվարի 3-ին, ժամը 02։14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղի 3-րդ փողոցում արվում է ավտոմեքենա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են «Volkswagen Vento» և «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենաները։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:15-ին: Այրվել են ավտոմեքենաները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով