Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի մոտակայքում հայտմաբերվել է 91-ամյա բնակչի դին. ԱՀ ՆԳՆ

 

Հունվարի 6-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին հայտնում են   ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղաքային վարչության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ասկերանի ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված փնտրողական միջոցառումների արդյունքում, երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում Աստղաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է Է. Ա.-ի դին: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով