Արտուշ Ղուկասյանն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ

 

Գորիսի պետական համալսարանում գումարվել է խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ու քարտուղարի ընտրությունն էր, ինչպես նաև բուհի՝ 2022 թ. ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագծի քննարկումն ու հաստատումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիստն անցկացվել է հիբրիդային ձևաչափով, որին առկա և առցանց մասնակցել են խորհրդի բոլոր անդամները: Կանոնադրական փոփոխությունների համաձայն՝ տարեվերջին հաստատվել էր նաև Գորիսի պետական համալսարանի խորհրդի նոր կազմը՝ բաղկացած 20 անդամից:

Ներկաներին առաջարկվել է սահմանված ընթացակարգով խորհրդի նախագահի թեկնածուներ ներկայացնել, որի արդյունքում առաջադրվել է ներկայում ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, խորհրդի անդամ Արտուշ Ղուկասյանի թեկնածությունը: Նախագահի թեկնածուի ընտրության հարցը դրվել է փակ (գաղտնի) քվեարկության (նաև առցանց մասնակցողների համար՝ համապատասխան ձևաչափով):

Քվեարկության արդյունքում 19 կողմ ձայներով Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը: Բաց քվեարկությամբ խորհրդի քարտուղար է ընտրվել ԳՊՀ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Լիանա Օհանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորհրդի նորընտիր նախագահ Արտուշ Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին վստահության համար, առաջարկել է քննարկել օրակարգի երկրորդ հարցը՝ ԳՊՀ-ի 2022 թ.-ի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը: Ներկայացվել են համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության առանձին ոլորտները, առկա խնդիրները, ակնկալիքները, ռիսկերի կառավարման օպտիմալ մեխանիզմները և այլն: Քննարկումից հետո խորհրդի անդամները միաձայն հաստատել են Գորիսի պետական համալսարանի՝ 2022 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: Խորհրդի նախագահն առաջարկել է լրամշակել խորհրդի աշխատակարգը և նախագիծը քննարկման դնել հաջորդ նիստին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով