Արտակարգ դեպք Արարատի մարզում. 52-ամյա դպրոցի տնօրենը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով:  Այդ օրը՝  ժամը 11:40 –ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ  «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխվածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում,  նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը աշխատում է  Արարատի մարզի դպրոցներից մեկում՝ որպես տնօրեն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով