Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Opel Omega-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Այսօր, հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին տեղեկացնում  է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 37 տան դիմաց ավտոմեքենա է այրվում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով