Արմեն Սարգսյանի «ինքնակամ» հրաժարականի համար առիթ են հանդիսացել նրա գործած մեղքերը. Արա Զոհրաբյան

Փաստաբանական դպրոցի տնօրեն    Արա Զոհրաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

2021թ. ապրիլի 22-ին 54 փաստաբանով հաղորդում էինք ներկայացրել այն փաստի առնչությամբ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանը 2018թ. մարտի 2-ին՝ ՀՀ նախագահ ընտրվելու պահին, չի բավարարել ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու պահանջը:

Մեր հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր, որի դեմ բերված բողոքը դատախազության կողմից բավարարվել ու հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (փաստաթուղթ կեղծելը) հատկանիշներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քրեական գործը հետագայում հանձնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և այս պահին գործը քննվում է այդ կառույցում:

Արմեն Սարգսյան անձի վտանգավորությունը մեր ազգային պետության համար ակներև է. բազմաթիվ գործընթացների հետևում ուղղակիորեն կամ անուղղակիորեն զգացվում էր նրա ներկայությունը (Ամուլսար, ատոմակայանին դուրս մղող արևային նոր կայաններ, Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ արևմտյան որոշ ուժերի վերահսկիչ «նոտար»….), ինչպես նաև նա լռում էր ազգային ժողովը շրջափակելու ժամանակ, նա լռում էր դատարանները շրջափակելու ժամանակ, նա լռում էր հակասահմանադրական օրենքներն ընդունելու ժամանակ, նա լռում էր պատերազմի ժամանակ, նա լռում էր պատերազմից հետո, նա լռում էր ու լռում: Հանուն արդարության նշենք, որ նա չէր լռում Էլթոն Ջոնին հրավիրելու ու դիմավորելու ժամանակ: Չեմ անդրադառնում թանկարժեք ու անիմաստ ճանապարհորդություններին, չեմ անդրադառնում Հայաստանում իրենց արևմտամետ համարող ուժերին և այլ անձանց հովանավորելու Արմեն Սարգսյանի գործունեությանը:

Հաղորդում ներկայացնելու ցանկությունը վերջնականապես հասունացավ այն ժամանակ, երբ գլխավոր շտաբի պետի և վարչապետի միջև առաջացած վեճը փոխանակ ներկայացնելու Սահմանադրական դատարան, Արմեն Սարգսյանը դրսևորեց անգործություն բոլորիս թողնելով բախտի քմահաճույքին, ըստ էության ցույց տալով արկածախնդրության ճանապարհը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2021թ. նոյեմբերի 27-ին Ազատագրական շարժման հարթակից էլ պահանջել ենք Արմեն Սարգսյանի հրաժարականը, փորձելով թաքստոցից դուրս հանել Հայաստանի գլխին եկած պատուհասների գլխավոր պատասխանատուներից մեկին, ով միշտ բողոքում էր իր սահմանափակ լիազորություններից: Փաստորեն մոտ 4 տարի էր պետք հասկանալու համար, որ լիազորությունները բավարար չեն նախագահ աշխատելու համար:

Չնայած նրան, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտությունը ձևավորվել է աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված, բայց իմ կարծիքով, «ինքնակամ» հրաժարականի համար առիթ է հանդիսացել նրա գործած մեղքերը, որոնք պետական մարմիններն իրավացիորեն փաթեթավորել էին:

Ինչևէ, ասենք բարի ճանապարհ, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով