Արցախի վերաբերյալ միակ ճշմարիտ օրակարգը, որից կարող են բխել մյուս ենթաօրակարգերը.Էլբակյան

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«100 տուն Արցախում» նախաձեռնությունը երևութապես լավ, էությամբ՝ ապազգային և վնասաբեր ձեռնարկ է, քանզի

• հանրային ուշադրությունն ու հանրային մոբիլիզացիան արցախյան օրակարգի շուրջ սեպում է ոչ թե ազգային-քաղաքական բաղադրիչի ուղղությամբ, այլ սոցիալական, ինչպես անում էր Կենտրոնը 1988 թ․-ին․ սա ինքնագաղութարարական և հողատվական մոտեցում է,

• «ակնթարթային բավարարման» (instant gratification) կենսահեն սոցտեխնոլոգիայի միջոցով Արցախի շուրջ խոսույթում ստեղծում է պոզիտիվի փուչիկ՝ բթացնելով լայն զանգվածների զգոնությունը և ջանալով լռեցնել խորքային խնդիրների մասին բարձրաձայնողներին,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

• նախաձեռնության անդամներից շատերը, ակտիվ տարածողներն ապազգային մարդիկ են։

■ Արցախի վերաբերյալ միակ ճշմարիտ օրակարգը, որից կարող են բխել մյուս ենթաօրակարգերը, վերջինիս տարածքի լիակատար վերաազատագրումն է՝ Օմարից մինչև Բարթաղ, Թալիշից մինչև Հորադիզ»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով