Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։
Մասնավորապես, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային ճանապարհի «Բովուրխանի» ոլորաններում, Ստեփանակերտ-Դրմբոն ներպետական ճանապարհի` Վանքի խաչմերուկում, Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու Լիսագորի տարածքում`
տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջանի որոշ հատվածներում ևս առկա է մերկասառույց և բուք։
Ճանապարհները բաց են միայն ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին. արտակարգ դեպքերն ու դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով` երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով