Ապաստարանների վիճակի ուսումնասիրությունից մինչև նոր հրշեջ հիդրանտների տեղադրում. ԵՓՎ-ի հաշվետվությունը

 

Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ների կողմից ստուգվել են Երևան քաղաքի տարածքում տեղադրված նոր հրշեջ հիդրանտների հասցեները, տեսակը և տեխնիկական վիճակը։ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում 2021թ-ի ընթացքում տեղադրվել է 10 նոր, իսկ 38 հասցեներում վերանորոգվել են արդեն իսկ տեղում առկա հիդրանտները: Ընդհանուր թվով 149 անսարք հրշեջ հիդրանտների ցանկ ներկայացվել է Երևանի քաղաքապետարան՝ վերանորոգման և 18 հասցեներ՝ նորերի տեղադրման նպատակով։ Երևանում տեղադրված են 567 հրշեջ հիդրանտ, որոնցից սարքին են՝ 318-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի փրկարարական վարչությունն ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները: Նիստը վարել է ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2021 թվականին Երևանում գրանցված 2848 հրդեհի դեպքերից ամենաշատն արձանագրվել է խոտածածկ և բուսածածկ տարածքներում՝ 1321 կամ 46%, 584-ը կամ 20-%-ը՝ փողոցներում և այլ տեղերում կուտակված աղբի 370-ը կամ 13 %-ը՝ բնակելի հատվածում, 215-ը կամ 8%-ը տրանսպորտային միջոցներում և 358-ը կամ 13 %-ն այլ օբյեկտներում։ Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար իրականացվել է հրշեջ-փրկարարական հաշվարկների 16.436 ելք (2020թ.-ի ընթացքում՝ 18.261 ելք), որից, մասնավորապես 5.447-ը՝ հրդեհների մարման նպատակով, 1.533-ը՝ վթարափրկարարական աշխատանքների իրականացման նպատակով, 3000-ը՝ կենցաղային կանչերով և այլն ։ Հրշեջ-փրկարարական հաշվարկների ելքերի քանակը 2020թ.-ի համեմատ նվազել է 1825-ով կամ 10 %-ով։

Անցած տարվա ընթացքում անցկացվել է 9 շտաբային և 103 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, դասախոսություններ են անցկացվել 25 ուսումնական հաստատություններում: Ազդարարման, տարահանման և պատսպարման հարցերով բնակչության իրազեկվածության ապահովման նպատակով՝ կազմակերպվել են 42 պլանային և 274 արտապլանային վարժանքներ, որից՝ 118-ը՝ «Ազդարարում, տարահանում, պատսպարում», 70-ը՝ «Պաշտպանական գործողություններ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», 39-ը՝ «Օդային տագնապի ժամանակ կազմավորումների գործողությունները», 6-ը՝ «Հակառակորդի հարձակման դեպքում կազմավորումների գործողությունները», 41-ը՝ «Ռազմական դրության ժամանակ կազմավորումների գործողությունները» թեմաներով։ Իրականացվել են ապաստարանների պահպանության վիճակի հերթական ուսումնասիրություններ, կազմվել են ակտեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքի բնակչության պատսպարման հնարավորությունների ավելացման նպատակով՝ կատարվել է բազմաբնակարան շենքերի նկուղներում բնակչության կցագրման հաշվարկների ճշգրտում: ԱԻ նախարարի հրամանով՝ Երևան քաղաքի 1405 բազմաբնակարան շենքերում ստուգվել են նկուղները, որից 687-ը գտնվել են պատսպարման համար ոչ պատրաստ վիճակում։ Այդ մասին տեղեկատվություն է ներկայացվել Երևանի քաղաքապետարան։ Փոփոխություններ են կատարվում պատսպարման հաշվարկներում և շարունակվում են նկուղների մաքրման աշխատանքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով