Անզուսպ վայելքի իրական գինը. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պարտադիր զինվորական ծառայության շարքային յուրաքանչյուր զինծառայողի զոհվելու դեպքում պետությունը մեր բոլորի կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամեն ամիս վճարվող դրոշմանիշայի վճարների գումարներից տրամադրում է ամսեկան 200.000 դրամ հատուցում (20 տարի շարունակ):

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի 2021 թվականի գործուղման ծախսերը կազմել են 57 մլն դրամ, ինչը համարժեք է 285 զոհված զինծառայողի հատուցման գումարին։ Նույն պաշտոնյայի նոր ծառայողական մեքենայի համար վճարվել է 92 մլն դրամ, որը համարժեք է 460 զոհված զինծառայողի հատուցման գումարներին։

Նիկոլ Փաշինյանը գաղտնի է պահում իր համար ձեռք բերված 4 հատ նոր ծառայողական մեքենաների համար վճարված գումարները, որոնք կարող են հասնել մինչև 960 մլն դրամի, ինչն էլ համարժեք է 4800 զոհված զինվորների հատուցման գումարներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկիրը կործանած և պատերազմը տանուլ տված պաշտոնյաների ճոխ ու շռայլ կյանքի համար կատարվող այս և այլ ծախսերի այս պարզ վերլուծությունից կարելի է եզրահանգումներ անել, թե ում և ինչի համար են զոհվել հազարավոր երիտասարդները, ովքեր են վայելում նրանց մահվան արդյունքները և ինչ գնով։

Հիվանդ է այն հասարակությունը, որը հանդուրժում է այս ամենը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով