Ամեն մի թափթփուկ խոսում է ու մտածում` я тоже асетрина, իսկ իրականում դուք շերեփուկ եք, կամ մաքսիմում` կիլկի.Հենրիխ Դանիելյան

 

Հենրիխ Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Ամեն մի ոչ մի բան իրեն փորձում է կարևոր զգալ. Կարևոր զգալ ոչ թե նրանով, որ ինչ֊որ լավ բան է անում, այլ նրանով, որ իրենց կարծիքով իրենք այնքան կան, որ քննադատեն, կամ վայրահաչեն ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։ Դուք շատ անուղեղ եք, որ չեք հասկանում նախագահի` 2018 թվականի ապրիլին ժողովրդին չսպանելու և Հայաստանը Ղազախստան չվերածելու քայլը։ Բայց դուք չեք էլ կարող դա հասկանալ, որովհետև պետք է ունենալ` արժանապատվություն, խոհեմություն և հայրենասիրություն, որ հասկանաք, թե մարդը վերոնշյալ հատկանիշները ունենալու արդյունքում ոնց վարվեց։ Դրա համար կարելի է ասել ընդամենը մի բան այն մարդկանց, ովքեր 5000 դրամանոց վարձու գրչակներ են, կամ այն մարդկանց, ովքեր տալիս են այդ 5000֊ը` ձեզ համար հայրենասիրությունը փողն է, խոհեմությունը` ուտելիքը, ձեր արժանապատվությունն էլ մի տուփ ծխախոտն է։
Ամեն մի թափթփուկ խոսում է ու մտածում` я тоже асетрина, իսկ իրականում դուք շերեփուկ եք, կամ մաքսիմում` կիլկի։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով