Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ

Իրավաբան Արթուր Ղամբարյանը հայտնում է․

«Դատական համակարգը, Ա. Ազարյանին ընտրելով, վերջապես ինստիտուցիոնալ կերպով և պատշաճ միասնականությամբ հակազդեց իր նկատմամբ այս տարիների ընթացքում կազմակերպված հետապնդմանը: Շնորհավորում եմ բոլոր Անկախ ու արժանապատիվ դատավորներին»:

Ազարյանն ընտրվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 14:00-ին հրավիրվել է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։ Ժողովի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ): Ժողովից հետո կայացել է նաև Դատավորների միության նախագահի ընտրություն:

Միության նախագահի պաշտոնում առաջադրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով