Ալեք Ենիգոմշյանի պատասխան-հոդվածը, հայ քաղաքական մտքի բանավեճ-քննարկումներում, կարելի է ասել , հազվադեպ հանդիպող դեպքերից է.Ավետիք Իշխանյան

 

«Առավոտ» թերթում, կարդացի Ալեք Ենիգոմշյանի պատասխան-հոդվածն ուղղված նախկինում «Սասնա ծռեր», այսօր ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանի՝ իր դեմ ուղղված «հերոսական» հայհոյանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ալեք Ենիգոմշյանի պատասխան-հոդվածը, հայ քաղաքական մտքի բանավեճ-քննարկումներում, կարելի է ասել , հազվադեպ հանդիպող դեպքերից է։ Այն հիմնված է կոնկրետ փաստերի և դրանցից բխող տրամաբանական հետևությունների վրա, առանց ընդդիմախոսին պիտակավորելու, վիրավորելու և հայհոյելու։ Իր հոդված-պատասխանով Ալեք Ենիգոմշյանը, օրինակներով կետ առ կետ ջախջախում է Վարուժան Ավետիսյանի և նրա համախոհների բոլոր «փաստարկները»։ Հոդվածում, ինձ համար նորություններ կային։ Մասնավորապես, չգիտեի, որ Ժիրայր Սեֆիլյանը համաձայնել է, որ ինքն ընկնի համաներման ակտի տակ։

Փաստորեն ես սխալվում էի, երբ նրան համարում էի քաղբանտարկյալ, քանի որ համաձայնելով համաներմանը, Ժիրայր Սեֆիլյանն ընդունել է իր քրեական հանցագործ լինելը։ Չէ՞ որ,հակառակ դեպքում, նա պետք է հրաժարվեր համաներումից և արդարացում պահանջեր։Ինչևէ․․․Իսկ ի՞նչ եք կարծում, Ալեք Ենիգոմշյանի հոդված-պատասխանին, ինչպե՞ս կարձագանքեն աժբ-ականները։ Կարծում եմ, որ ճիշտ կանեն լռեն և ներկայացնեն ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում հասցրած իրական ծռին։

Այս քայլը, թեկուզ ուշացումով, ինչ-որ չափով նրանց կարդարացնի և Արմեն Բիլյանի վրայից կհանվի սպանության մեղադրանքը։ Սակայն, նաև համոզված եմ, որ աժբ-ականներն իրենց սովորության համաձայն, կսկսեն այպանել, հայհոյել Ալեք Ենիգոմշյանին՝ էլ «ռսի ստրուկ», էլ «ռուսուլման» , էլ եսիմ ինչ, քանի որ նրանք այլ բանի ընդունակ չեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, շատ կուզենայի սխալված լինել։ Տեսնենք․․․»,- գրել է Իշխանյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով