Ադրբեջանական ինքնությունը չի կարող գոյություն ունենալ առանց հակաիրանականության

 

Իրանագետ Վարդան Ոսկանյան   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է .

«Որպեսզի հասկանալի լինի, թե ինչո՞ւ զիջումներով անհնար էր և անհնար է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հետ հասնել խաղաղության, պետք է գոնե համառոտ հասկանալ նաև ադրբեջանական ինքնությունը։
Այն թյուրքական ազգայնականության միջոցով պոկվել է համաիրանական շիայական ինքնությունից և հետևաբար, ինչպես ցանկացած աղանդ, որն անջատվելով մայր կրոնից, առաջին հերթին պայքարում է հենց դրա դեմ, ադրբեջանական ինքնությունը չի կարող գոյություն ունենալ առանց հակաիրանականության՝ այն է՝ մայր ինքնության դեմ պայքարի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանական ինքնության բյուրեղացման համար չափազանց կարևոր է, այսպես կոչված, անտագոնիստական ինքնության առկայությունը, որը հայկականն է (որովհետև հենց հայերն էին ադրբեջանցիների կետ «կիսում» նույն տարածքը) և որից մշտապես բարդութավորվել է համեմատաբար նորահայտ այդ ինքնությունը։ Վկան՝ 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի ադրբեջանական մտավորականության կարծրատիպերը, որոնցում հայերը կիրթ էին, ադրբեջանցիներն՝ անգրագետ, հայերը կազմակերպված էին, ադրբեջանցիներն՝ անկազմակերպ, հայերը հարուստ էին, ադրբեջանցիներն՝ աղքատ, հայերն առաջադեմ էին, ադրբեջանցիները՝ հետամնաց և այլն։

Նույն կերպ և այդ ինքնության վրա խարսխված ադրբեջանական պետականության ծրագիրը, որն, ի դեպ, նախագծվել է համաթյուրքականության հստակ հիմքի վրա և կյանքի կոչվել օսմանյան սվինների միջոցով, ունի երկու հստակ հակավեկտոր՝ հակաիրանականություն և հակահայկանություն՝ ոչ մի դեպքում չենթադրելով առնվազն հզոր իրանական և հայկական պետականությունների գոյություն։

Հետևաբար, որևէ պարագայում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը, ըստ էության, չի կարող չլինել հակաիրանական և հակահայկական, որովհետև այդ երկու «սյուների» վրա է կառուցված թե՛ դրա ինքնությունը և թե՛ պետականությունը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով