Աչքիս ընկավ՝ նիկոլին նիկոլականներից ավելի լավ պաշտպանող քաղաքական խմբակներն անցել են նիկոլին «ղազախական գծով» արդարացնելու «սուրբ գործին».Մելիքյան

 

Հայաստանի շահը մի բան է, իսկ այն այս պահին դեռ ներկայացնողի կերպարը՝ լրիվ ուրիշ բան։ Այդ թշվառը դեռ մի քիչ հեղինակություն ուներ որոշ լիբերալների մոտ՝ որպես հեղափոխական, իսկ այս քայլով նա զրոյացրեց իր «սարքովի» կերպարի վերջին դետալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Աչքիս ընկավ՝ նիկոլին նիկոլականներից ավելի լավ պաշտպանող քաղաքական խմբակներն անցել են նիկոլին «ղազախական գծով» արդարացնելու «սուրբ գործին»։ Ասում են՝ թե բա ներքին քաղաքականությունն ու արտաքինը տարբեր են։ Ասում են՝ եթե նա իշխանության է եկել փողոցով, ապա դա չի նշանակում, որ ուրիշ երկրներում նույն բանը անել փորձողներին «պետքի համար» չի կարելի ջարդել։
Կարճ ասած՝ ասում են լավ ա արել, որ զորքա ուղարկել, որտև տենց ճիշտ ա։
Նախ, ես իրոք չգիտեմ լավն ու վատը, որտև չեմ հասկանում՝ ինչ է կատարվում Ղազախստանում, չեմ հասկանում՝ ով ով է և ինչու է ով։ Հետևաբար չեմ կարող կարծիք հայտնել մեր լավ ու վատի մասին։
ԲԱՅՑ!

Բայց Հայաստանի շահը մի բան է, իսկ այն այս պահին դեռ ներկայացնողի կերպարը՝ լրիվ ուրիշ բան։ Այդ թշվառը դեռ մի քիչ հեղինակություն ուներ որոշ լիբերալների մոտ՝ որպես հեղափոխական, իսկ այս քայլով նա զրոյացրեց իր «սարքովի» կերպարի վերջին դետալը։

Բացի դա, մենք տասնամյակներ շարունակ, մեր ազգային շահի ներքո, ուրիշ երկրներին բարոյական տիրույթում դրդել ենք, օրինակ, ճանաչել Հայերի Ցեղասպանությունը։ Իսկ եթե օտար մեկնումեկը ասում էր՝ «պետքի համար» պիտի չճանաչենք, անարգանքի սյունին ենք գամել։ Բարոյական դիրքերից։ Ու դա հաճախ աշխատել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա դուք ո՞նց եք համարձակվում նման փաստարկներով արդարացնել այդ ոչնչությանը։ Եթե մեր ազգային շահն ու երկրի ղեկավարի «սկզբունքները» հակասում են իրար, ապա նորմալ մարդը գլուխը բարձր կհեռանար՝ ասպարեզը թողնելով այդ սկզբունքներով չծանրաբեռնվածներին։ Իսկ ոչ նորմալը կկառչեր աթոռից։ Դրա համար էլ լիարժեք իրավունքով ասում եմ՝ անկախ նրանից, թե ճիշտ էր զորք ուղարկելը, թե սխալ, կոնկրետ այդ սուբյեկտը բարոյական առումով չէր կարող այդպես վարվել։ Ու քանի որ վարվել է, ուստի յուրաքանչյուր քիչ թե շատ բարոյական մարդ իրավունք ունի նրան համարել ՓԱԼԱՍ։ Իսկ այդ «փալասությունը» արդարացնողներին էլ իրավունք ունի համարել ԳՈԼԴԸՆ ՓԱԼԱՍ, այսինքն՝ գերադրական աստիճանի փալաս»,- գրել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում մեծածավալ բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ գազի գների թանկացման:

Ակցիաները ուղեկցվում են անկարգություններով և խռովություններով, բնակիչները գրավում են պետական կառույցներ, ոստիկանական շենքեր: Բողոքի ակցիաները հանգեցրել են Ղազախստանի կառավարության հրաժարականին, իսկ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ հրաժարական է տվել Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

5 + nineteen =