Monthly Archives: Հունվարի 2022

Եկել եմ, որ նորից հայտարարեմ՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, դրա համար կան հնարավորություններ.Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։  

Իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը․ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ կհրապարակեմ․ Սերժ Սարգսյան

  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Իի ձեռքի տակ ունի բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը․ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ կհրապարակի: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը: Կազանյան փաստաթղթի մասին մենք դեռ խոսելու ենք, և ես որոշ դրվագներ եմ հիշատակելու նաև Ձեր նախկինում տված հարցազրույցներից մեկից, որում Դուք մանրամասնում եք այդ փաստաթղթի բովանդակությունը և վարչապետի մի ասուլիսից, որտեղ նա խոսում է Ձեր թողած բանակցային ժառանգության մասին ու ընթերցում է Կազանյան փաստաթղթի պարբերությունները: Բայց մինչ այդ պետք է հիշեցնեմ մեկ այլ դրվագ, պարո՛ն նախագահ:  Դուք վստահաբար հիշում եք, որ մինչև պատերազմը վարչապետը շարունակաբար խոսել է Մադրիդյան սկզբունքների ընկալումներից հայկական և ադրբեջանական կողմում, և շարունակաբար մատնանշել է ընկալման տարբերությունները` ասելով, որ Ալիևը և պաշտոնական Երևանը տրամագծորեն տարբեր կերպ են մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները: 2019 թվականի ապրիլի      7-ին Երկրապահ կամավորների միության 12-րդ արտահերթ համագումարում նա Վիեննայում Ալիևի հետ հանդիպումից երկու շաբաթ անց խոսում է Մադրիդյան սկզբունքների ընկալումներից: Ստացվում է, որ առաջին անգամ պաշտոնական Երևանը խոսում է այն մասին, որ Մադրիդյան սկզբունքները կարող են մեզ համար նաև անընդունելի լինել՝ կախված նրանից, թե ինչպես է դրանք մեկնաբանում ադրբեջանական կողմը, մենք կդիտարկենք՝ դրանք ընդունելի են, թե ոչ: Պետք է հիշենք նաև առնվազն 2009 թվականից սկսած համանախագահ երկրների համանախագահների մի քանի հայտարարություններ՝ սկսած Լ’Աքվիլայից, որտեղ մեզ համար` հանրության համար, գաղտնազերծվեցին սկզբունքներն ու տարրերը: Այսինքն՝ պաշտոնապես մեզ տեղեկացրեցին, թե մեր երկրների առաջնորդներն ինչի շուրջ են բանակցում: Սկզբունքներն ու տարրերը մենք գիտենք, պարո՛ն նախագահ, բայց վարչապետն ասում է, որ մեկնաբանությունները խիստ տարբեր են: Այսինքն՝ մի բան է ասում Երևանը, մի բան է ասում Բաքուն: Միգուցե դա՞ է եղել պատճառը, որ նա պաշտոնապես, ամենաբարձր մակարդակով կասկածի տակ է դրել Մադրիդյան սկզբունքների կիրառականությունն առհասարակ: Միգուցե արժե՞ր գնալ այդ քայլին և ցույց տալ, որ Երևանը չի կարող բանակցել սկզբունքների շուրջ, որոնք Բաքվում տրամագծորեն այլ ձևով են մեկնաբանում: Բայց կա՞ր մեկը, ով հավատում էր, որ հայկական կողմի և ադրբեջանական կողմի կարծիքները պետք է համընկնեն: Այսինքն՝ ինքն այդպե՞ս… Կարդալ ավելին »

«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը հունվարի 31-ի ժամը 11:15-ի սահմաններում ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ «Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել… Կարդալ ավելին »

Եկել եմ, որ նորից հայտարարեմ՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, դրա համար կան հնարավորություններ.Սերժ Սարգսյան

  «Ես եկել եմ, որ նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային դեռևս հնարավորություններ կան»,- այս մասին բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իմ ասածը մեսիջ է նաև միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները կործանարար պատերազմից հետո նույնիսկ խոսում էին հիմնարար սկզբմունքների մասին»,-… Կարդալ ավելին »

Եթե այդպես մեծամտորեն հայտարարում են, որ տիրապետում են ամբողջական ինֆորմացիային, բա ինչպե՞ս եղավ, որ 2019 թվականին ընկան թակարդը.Սերժ Սարգսյան

  Կարելի էր արժանապատվությունից ցածր համարել և չանդրադառնալ վերջին մեկուկես ամսվա ընթացքում հնչած ելույթներին և հարցազրույցներին, որոնք լի էին բացարձակ ստերով, կեղծիքներով, անճշտություններով և մանիպուլյացիաներով, բայց կա երկու հանգամանք, որ ինձ պարտադրեցին ընդունել Ձեր հրավերը: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չկա մի… Կարդալ ավելին »

«Տարվա քննիչ» է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի ՀԿԳ քննիչ, առաջին դասի խորհրդական Արտակ Հախինյանը

  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով առաջին դասի խորհրդական Արտակ Հախինյանը ճանաչվել է 2021 թվականի «Տարվա քննիչ»: Կենսագրություն Ծնվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին, Թումանյանի շրջանի Օձուն գյուղում: 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը  և 2018թ. ավարտել է նույն ԲՈՒՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատանքային գործունեություն 2017-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի… Կարդալ ավելին »

Մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճաքի արգելքի շուրջ քննարկում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում էր նախաձեռնել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճաքի արգելքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների հետ։ Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմինների հետ քննարկել են վերահսկողության ընթացքը և այն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմը։ Վերլուծվել… Կարդալ ավելին »

Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն.Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է․       «Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն: Հենց այսպիսի վարքագիծ է բնորոշ բռնապետական իշխանություններին և իհարկե այս ամենը ԵԽԽՎ-ում չեն նկատելու: Այս իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում շատ հստակ ապացուցում են, որ չեն… Կարդալ ավելին »

Նիկոլ Անհողի պահած բանակն այս խայտառակությու՞նն է .Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ  Համբարյանը գրում  է. Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Սարոյանը հրապարակում և լուսանկար է տեղադրել իր էջում բացահայտելով, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողի կողմից ժամանակին շատ խիստ քննադատաված երևույթը՝ բանակում ծառայողների հարազատների կողմից սեփական գումարով տարբեր պարագաների գնումն, այժմ ոչ միայն ծաղկում է, այլև ստացել է ավելի այլանդակ բնույթ… Ըստ օգտատիրոջ, զինառներն այս ցանկը… Կարդալ ավելին »