Եթե ՔՊ-ն Լուսավորի անմիջական մասնակցությամբ տզրուկաբուժությամբ չի զբաղբում, բա ի՞նչ է անում. Հակոբյան

 

Հիմա ես չեմ դուք եք, եթե ՔՊ-ն Լուսավորի անմիջական մասնակցությամբ տզրուկաբուժությամբ չի զբաղբում, բա ի՞նչ է անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Բողոքարկում են վերանայման ոչ ենթակա դատական ակտ: Հանցագործ են սարքում վարչական դատավորին, քանի որ վերջինս իրավունք չուներ կիրառեր հայցի ապահովման միջոց, այն էլ դեռևս վարույթ չընդունված բողոքի մասով:

Լիբեռալ արժեքների կեղծ կրողները ակնհայտ կերպով մասնակցում են Վանաձոր համայնքում իշխանության ուզուրպացիայի գործընթացին: Ամոթ է, իսկապես: Ժամանակի քաղաքական գործիչը Հ1-ում աշխատանքի անցնելու նպատակով վաճառեց իր եղած և չեղած սկզբունքները:

«Հայրենիք»-ի թիմը կանգնած է լինելու ժողովրդավարության կողքին: Այս քաղաքական թյուրիմածությունները տեղ չունեն Հայաստանում:

Կից՝ այսպես կոչված դատարանի որոշումը»,- գրել է Հակոբյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

five + 19 =