Երևանում պարեկային ծառայության գնդի պարեկի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

 

shamshyan.com_-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռիտա Գրիգորյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 10-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ՝ 33-ամյա Գուրգեն Գալստյանի կողմից վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարող ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

 

Մանրամասն`shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով