Երևանում հրդեհ է բռնկվել Opel Astra-ում

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին  տեղեկացնում  է  shamshyan.com-ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 08:15-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցի թիվ 2 հասցեի մոտ՝ Զեյթունի «Երևան Սիթի»-ի  հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Opel Astra մակնիշի ավտոմեքենայում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ, վարորդին  օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ  և 3-րդ վաշտերի պարեկները, այնուհետև ժամանած հրշեջները պարեկների հետ մարել են  կրակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար,  տուժածներ չկան: Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ջերմահարվել է սրահը:

Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը Ռադիկ Ռևազյանն է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով