Երևանի իշխանությունն ունի անհաղթահարելի լեգիտիմության դեֆիցիտԱրամ Վարդևանյան

 

Երևանի իշխանությունն ունի անհաղթահարելի լեգիտիմության դեֆիցիտ: Հաղթահարման միակ ճանապարհը` Երևանի արտահերթ ընտրություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սահմանադրական բարեփոխումների ու Երևանի տեղական իշխանության հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանը տվեց շատ հստակ պատասխաններ որոնք առավել քան հիմնավոր են նաև սահմանադրաիրավական իմաստով.

1) Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը իշխանությունների կողմից որևէ կերպ չի հիմնավորվել, և ինքնին սահմանադրական անվտանգության ռսիկ է նման ձևով հարցի բարձրացումը: Զսպման ու հակակշռման որոշակի բարեփոխման համար` փոխեք առնվազն օրենքներ, որը չեք արել ու չեք անում:

2) Երևանի իշխանությունն ունի անհաղթահարելի լեգիտիմության դեֆիցիտ: Հաղթահարման միակ ճանապարհը` Երևանի արտահերթ ընտրություններ: Դա է ժողովրդավարության պահանջը»,- գրել է Վարդևանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով