Երևանի ավագանի՛, բա չե՞ս ամաչում… Ռուբեն Հակոբյան

Մեր օրերի տրագիկոմիզմն այն է, որ Երևանի ավագանին հրատապ կարգով Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում բոլոր ժամանակներում և բոլոր ղեկավարներին անխափան քծնած, այսօր էլ՝ հայտնի վիժվածքին արվեստագիտության դոկտորի բառամթերքով սոկրատեսացնող պնակալեզին, բայց ձերբակալվում է արցախյան երեք պատերազմներին, իսկ 44-օրյային՝ տղայի հետ միասին մասնակցած և հերոսացած Աշոտ (Երկաթ) Մինասյանին։

Այս մասին  գրառում է արել Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը:

Ըստ էության, շարունակվում է՝ Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա՝ կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան…
Հ.Գ. Աշոտ, հիշում ե՛ս, տեսնելով, թե ինչ է կատարվում շուրջբոլորդ՝ Արցախն ազատագրողների նկատմամբ, մի օր զրույցի ժամանակ ասացիր՝ մարդ ամաչում էլ է, որ ազատության մեջ է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով