Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Mercedes-ը` Hyundai Elantra, Hyundai Accent, Honda Accord ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կան վիրավորներ

 

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 13:50–ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում բախվել են 29-ամյա Վարդան Պողոսանի վարած Honda Accord մակնիշի, 24-ամյա Դավիթ Միսակյանի վարած Hyundai Elantra մակնիշի, 33-ամյա Աշոտ Աշուղաթոյանի վարած Hyundai Accent մակնիշի և 31-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարված ավտոմեքենաների վարորդները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի  103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունն ու հետաքննական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով