Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Kia Forte-ն ու ГАЗ 3110-ը. վերջինս էլ բախվել է ծառին. օպերատիվ են գործել պարեկները

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝  ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են  Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած Kia Forte  մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  55-ամյա Արմեն Վարդանյանի վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 × one =