Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 41–ամյա անտառապետը, Mercedes-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է անտառում. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:Այս  մասին  հայտնում է  shamshyan.com_ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 11:40–ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 41-ամյա Ժիրայր Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տավուշ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ծառերին ու գլխիվայր հայտնվել անտառում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 17-ամյա Նորայր Մ.-ն, 17-ամյա Դավիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ժիրայր Մ.-ն աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղում՝ որպես անտառապետ, իսկ վիրավոր Նորայր Մ.-ն իր որդին է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով