Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 14:00-ի սահմաներում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու և Արարատի բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Վեդիի հիվանդանոցի բժիշկները: Վիրավորներից երկուսին տեղում օգնություն է ցուցաբերել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Վեդիի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: