Վստահ եմ, որ Դավիթին չեք կարողանալու լռեցնել և վստահ եմ, որ դեկտեմբերի 5-ին գործող իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրելու Մասիսում.Տիգրան Վարդանյան

ՀՀԿ   անդամ  Տիգրան  Վարդանյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

Կարծում եմ, որ որևէ մեկի համար նորություն չէ, որ դեկտեմբերի 5-ին Մասիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում բացարձակ առաջատար է պաշտոնաթող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորած դաշինքը: Սրա վառ ապացույցն այն է, որ իշխանություններն ամեն կեղտոտ բան անում են, որպեսզի կարողանան ազդել գալիք ընտրությունների արդյունքների վրա` անհեթեթ ու շինծու քրեական գործեր հարուցելուց սկսված, մինչև` հենց Մասիսում, ըստ օդում կախված լուրերի, գումար բաժանելով համաքաղաքացիներին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Գործող ապիկար, տգետ և անհայրենիք իշխանություններն այսօր տեսնելով քարոզարշավի ամփոփիչ քայլերթը, քաղաքացիների վերաբերմունքը Դավիթի նկատմամբ, որոշել են կալանավորել վերջինիս եղբորը: Եվ օ լա-լա, ֆեյքերով, տունը մնացած և սեռաքաղց կանանցով, «բեզաչոտնիկ» գյադա-գյուդեքով մի գրոհ են կազմակերպել Դավիթի ու իր դաշինքի ուղղությամբ: Հանգստացեք գժուկներ, հանգստացեք:

Վստահ եմ, որ Դավիթին չեք կարողանալու լռեցնել և վստահ եմ, որ դեկտեմբերի 5-ին գործող իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրելու Մասիսում, որովհետև Դավիթն էս տարիների ընթացքում ապացուցել է, որ խոսքը գործը և դեռ երկար ժամանակ շարունակելու է այդպես:

 

Դե իսկ ես, դեկտեմբերի 5-ին շնորհավորելու եմ Դավիթին հաղթանակի կապակցությամբ և մաղթելու եմ բեղմնավոր և արգասաբեր աշխատանք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով