Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. Մեծամորում՝ տան բակում, փոսի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի, ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին  տեղեկացնում  է  shamshyan.com_ը:

 

Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և խնդրել, որպեսզի փրկարարները մոտենան Մեծամոր քաղաքի 1-ին փողոցի թիվ 27 տուն, քանի որ բակում՝ փոսի մեջ, դի կա։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ճոպանի միջոցով փոսից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 58-ամյա Վաղինակ Ծ-ի դին։

Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ է փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

20 − thirteen =