Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հարազատները փորձել են ինքնասպանություն գործած 17-ամյա տղայի կյանքը փրկել, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Այս մասին  տեղեկացնում  է հայտնում է shamshyan.com-ը:Ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխայի դի։

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Բ. Բ-ն է, ով իրենց տան նկուղում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Հարազատները նրան հայտնաբերել են, կտրել են պարանն ու փորձել օգնություն ցուցաբերել ու հիվանդանոց տեղափոխել, սակայն ճանապարհին նա մահացել է։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

seventeen + 1 =