Ոչ մի տրամաբանության մեջ արդեն չի տեղավորվում, որ նույն ԵՊԲՀ ռեկտորը պնդում է, որ Զինվորի տունը այլևս Հայաստանի այցեքարտն է.Ռոբերտ Հայրապետյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկվանից ԵՊԲՀ ռեկտորը Մոսկվայում ադրբեջանցի ներկայացուցիչների հետ ինչ-որ բանակցությունների մեջ է:

Արմենամերձ շրջանակների կողմից պնդում է արվում, որ բանակցում են որպեսզի բժիշկներ այցելեն հայ գերիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Իհարկե գերիների հարցում ցանկացած օգնություն իր արժեքն ունի, բայց այդ ամենում բացարձակ չի տեղավորվում այն չհիմնավորված պաթոսն ու փիառ արշավը, ջանքերը, որով ուղեկցվում է այդ ամբողջ պրոցեսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գերիների հարցով կա մեկ լուծում` այդ մարդկանց օր առաջ Հայաստան վերադարձնել, իսկ այդ հարցում Հայաստան պետությունը ներկայացնող խմբակը կատարյալ ֆիասկո է ապրել, ու հիմա զանազան փիառ քայլերով Ադրբեջանը փորձում է գերիների հարցում մարդասիրություն վաճառել Հայաստանին և միջազգային հանրությանը:

Հայաստանից էլ որոշ շրջանակներ ջանք չեն խնայում իրենց փայ փիառվել այդ հարցում: Զինվորի տունը լավ օրից չէ, որ ունենք, իսկ վիրավոր զինվորներին խնամելը և կյանք վերադարձնելը պետության և մեծ հաշվով բոլորիս պարտավորությունն է, անել լուռ, անել հնարավորը, գլուխը կախ ու առանց ինքնագովազդի:

Ոչ մի տրամաբանության մեջ արդեն չի տեղավորվում, որ նույն ԵՊԲՀ ռեկտորը պնդում է, որ Զինվորի տունը այլևս Հայաստանի այցեքարտն է: Ավելի վայրենի ինքնագովազդ թերևս դժվար է մտաբերել: Հիմա էս ամբողջ փիառ փուչիկի տրամաբանության մեջ գտնվող մարդը ինչ պետք է բանակցի, ինչու պետք է ինքը բանակցի կամ բանակցում է որ ի՞նչ անի, որ ևս մի քանի ամիս գերիների ծնողների և հարազատների վրա հույս վաճառե՞ն, որ այնքան ժամանակ անցնի մինչև այդ մարդիկ էլ բթանան, որ էլ ելք չտեսնե՞ն, որ հաշտվե՞ն պետությունը «կառավարող խմբակի» խայտառակ ձախողման հետ:

Ի դեպ, էդ բանակցության արդյունքներից ի՞նչ կա, թե՞ միակ արդյունքը «կիրթ և կառուցողականն» է լինելու》,֊գրել է Հայրապետյանը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով