Հոգեբան Միհրդատ Մադաթյանը գրում է .
Շնագայլերի ոհմակի կանոններով, ՍՈՎԸ՝ ԱՄԵՆԱՄԵԾ .ԱՐԺԵՔՆ Է, և սեփական մաշկի փրկելը կարող է ցեղակցին ոչնչացնելու հիմնավոր պատճառ հանդիսանալ։ Իրականում երեկվա իրադարձությունները ոչ միայն վկայում էին այդ մասին, այլև այն մասին, որ ՔՊ-ում այդ գործընթացը սկսված է և կտրուկ ակտիվանալու միտում ունի։
Չէ, ես չեմ խոսելու ՔՊ կողմից Երևան քաղաքի ղեկավար նշանակված «հեղափոխության ծաղրածուի» մասին և ժանրի կանոններով չեմ գովերգելու այն կեղտին, ով հիմնական «արտաթորանքի» հետ ուղղակի լեզու չի գտել։ Այո, իմ քաղաքը իր պատմության ընթացքում ունեցել է պատմության ընթացքում ամենավատ քաղաքապետին, ով 3 տարի շարունակ ոչնչացրել ու քանդել է և՛ բառիս բուն, և՛ փոխաբերական իմաստներով…
Չէ, ես հասկանում եմ, որ կար ժամանակ, որ ՀՀ իշխանությունը զավթեց ազգադավ ադրբեջանամետ Նիկոլ Փաշինյանը և իր հետ բերեց մի տրցակ ուսապարկեր, տեղավորելով նրանց, այն ժամանակ դեռ գոյություն ունեցող պետության ամենատարբեր աթոռներին, մի պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գործի խիստ հրահանգավորված և չպետք է իրենից անձ ներկայացնի։ Սրա հետ կարծես համակերպվել էինք որպես արդի իրականություն և այս հարցում ոչ մեկս, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կասկած չունեին։ Սակայն այժմ տրված է արդեն ՔՊ տկզարացման մեկնարկը։ Չլուսաբանված հետևորդների համար պարզաբանեմ՝ Տկզար, գավառական լեզվով՝ պարկապզուկ։ Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երբ այլևս կարիք չկա նվագելու, նա շարունակում է ձայն հանել