Ուսապարկերի տկզարացման նուրբ արվեստը. Միհրդատ Մադաթյան

 

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանը  գրում է .

Շնագայլերի ոհմակի կանոններով, ՍՈՎԸ՝ ԱՄԵՆԱՄԵԾ .ԱՐԺԵՔՆ Է, և սեփական մաշկի փրկելը կարող է ցեղակցին ոչնչացնելու հիմնավոր պատճառ հանդիսանալ։ Իրականում երեկվա իրադարձությունները ոչ միայն վկայում էին այդ մասին, այլև այն մասին, որ ՔՊ-ում այդ գործընթացը սկսված է և կտրուկ ակտիվանալու միտում ունի։

 

 

Չէ, ես չեմ խոսելու ՔՊ կողմից Երևան քաղաքի ղեկավար նշանակված «հեղափոխության ծաղրածուի» մասին և ժանրի կանոններով չեմ գովերգելու այն կեղտին, ով հիմնական «արտաթորանքի» հետ ուղղակի լեզու չի գտել։ Այո, իմ քաղաքը իր պատմության ընթացքում ունեցել է պատմության ընթացքում ամենավատ քաղաքապետին, ով 3 տարի շարունակ ոչնչացրել ու քանդել է և՛ բառիս բուն, և՛ փոխաբերական իմաստներով…

 

 

Ես ուզում եմ արձանագրել այն փաստը, որ երեկ ՔՊ-ն հայտարարեց ուսապարկերի՝ տկզարացման գործընթացի ակտիվ բացման մասին։ Նշանակալի է նա, որ հայտարարողը մի արարած էր, ով ժամանակին, երբ իր ամենաբարձր նշաձողը սկետչերում դիակի դեր խաղալն էր, հպարտանում էր Սեդրակ Քոչարյանի հետ որոշակի հարաբերություններով, ինչը նրբորեն անվանում էր՝ ընկերություն, հետո արդեն, ոչ վաղ անցյալում, հրապարակավ, «հեղափոխության ծաղրածուին» հայտարարում էր որպես «ընկեր», իսկ այժմ…

Չէ, ես հասկանում եմ, որ կար ժամանակ, որ ՀՀ իշխանությունը զավթեց ազգադավ ադրբեջանամետ Նիկոլ Փաշինյանը և իր հետ բերեց մի տրցակ ուսապարկեր, տեղավորելով նրանց, այն ժամանակ դեռ գոյություն ունեցող պետության ամենատարբեր աթոռներին, մի պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գործի խիստ հրահանգավորված և չպետք է իրենից անձ ներկայացնի։ Սրա հետ կարծես համակերպվել էինք որպես արդի իրականություն և այս հարցում ոչ մեկս, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կասկած չունեին։ Սակայն այժմ տրված է արդեն ՔՊ տկզարացման մեկնարկը։ Չլուսաբանված հետևորդների համար պարզաբանեմ՝ Տկզար, գավառական լեզվով՝ պարկապզուկ։ Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երբ այլևս կարիք չկա նվագելու, նա շարունակում է ձայն հանել 😉

 

 

Ես ուզում եմ նախ ամրագրել, որ այս գործընթացի ակտիվանալու մեջ ընդդիմությունը մասնակցություն չունի և կարծում եմ անելիք՝ նույնպես։ ՔՊ ինքնաքայքայումը՝ նորմալ երևույթ է, քանի որ բնության մեջ ոչ մի անկայուն ֆրակցիա գոյատևման շանս չի ունենում։ Երկրորդը՝ կարծում եմ հիմա արդեն ՔՊ աջակցող և պաշտոններ զբաղեցնող այն պաշտոնյաները, ովքեր գլխով ոչ միայն ուտում են, լուրջ խորհելու առիթ ունեն՝ ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԵՆՔ ՉԵՆ ԼԻՆԵԼՈւ ՀԱՋՈՐԴԸ…
Պետք է միշտ հիշել, որ շնագայլերի ոհմակի կանոններով, սեփական մաշկը փրկելու համար Փաշինյանը այսուհետև, ավելի ու ավելի արագ, նշանակելու է նորանոր մեղավորներ, տկզարացնելով իր ուսապարկերին այնպես, ինչպես Դավիթ Տոնոյանին, Հայկ Մարությանին… Ժամանակը կարճ է, իսկ ես հաճույքով կհետևեմ «Ո՞վ է լինելու հաջորդ տկզարը» շոուի զարգացմանը։ Ըստ իս, հաջորդ տկազարցման թեկնածուն՝ Սուրեն Պապիկյանն է։ Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

sixteen + 1 =