Վահան Շիրխանյանը գոնե որպես վկա հարցաքննվե՞լ է մարդկանց ցավը ծամելու համար. Զոհրաբյան

 

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն այսօր ներկա էր հրետանավոր Հայկ Մելիքյանի վերջին հրաժեշտի արարողությանը, գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի հոգեհանգիստն էր։ Հայկը հրետանավոր էր։ Վերջին անգամ մոր հետ խոսել է անցյալ հոկտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց զոհվել։

Հայկի մայրը որդու կմախքը գտել է պատերազմի ավարտից 1 տարի 2 ամիս անց։

Այդ ամիսներին ու նաեւ հիմա Հայկի մայրը դժոխքի միջով է անցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու էդ դժոխքի ճանապարհին հայտնվում են Վահան Շիրխանյանի նման մարդիկ, ովքեր մոր ցավի վրա փորձում են փող աշխատել։

Շիրխանյանի ուղարկած տականքը Հայկի մորը, բնականաբար, գումարի դիմաց, պարբերաբար կեղծ լուրեր է փոխանցում, թե որդին ողջ է, Բաքվի Շուբանի բանտում է ու ոտքից վիրավոր է։

Երբ Հայկը վաղուց զոհված էր։

Այսօր ահա այդ պայծառ տղայի հոգեհանգիստն էր։

Ես մի հարց ունեմ ԱԱԾ-ին՝ Վահան Շիրխանյանը գոնե որպես վկա հարցաքննվե՞լ է մարդկանց ցավը ծամելու ու իր ուղարկած ստահակների միջոցով անչափելի ողբերգության վրա փող «կպցնելու» համար։

Թե՞ ինքը ու իր նմանները ինդուլգենցիա ունեն։

Հը՞, պարոն Աբազյան»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով