Տեղի է ունեցել քարաթափում և ՃՏՊ․ Օգնության են հասել փրկարարները

 

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20։02-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թումանյան քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (երթևեկությունը դարձել է միակողմանի) և ՃՏՊ․ ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Թումանյանի ՃՇՇ»-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով ավտոճանապարհից հեռացրել են թափված քարերը (մոտ 1 խմ, երթևեկությունը դարձել է երկկողմանի), հոսանքազրկել «Mercedes E230» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Շ., ծնված 1974 թ․) և փակել գազի բալոնի փականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով